Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին ԱԱԾ-ին` ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Սուրբ Գայանե վանքի վանահայրն, այսօր Էջմիածնում ընթացող բողոքի ակցիայի իր ելույթում, Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը.

«Կոչ եմ անում՝ հենց այսօր ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնի, այստեղ ամենը վաճառված է։ Ապագայում այս մասին հանգամանալից ու տեսանյութով կներկայացնենք»,– ասաց նա։

Բողոքի ակցիայի նախաձեռնող անդամ Կարեն Պետրոսյանն էլ հավելեց, որ Մայր աթոռում բռնապետական համակարգ է տիրում և այնտեղ կան բազմաթիվ խախտումներ. «Կան փաստեր, որ Մայր Աթոռի անունից, արտոնյալ ներկրման ռեժիմից, օգտվել են շատ գործարարներ»,- ասաց նա:

Ելույթներից հետո բողոքի ակցիայի մասնակիցները խաչերթ իրականացրին։

Հիշեցնենք, որ Էջմիածնի կենտրոնական հրապարակում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա` Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

Be the first to comment on "Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին ԱԱԾ-ին` ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ