Հակոբ Հակոբյանի հետ հանդիպեցի, ու օգնականիս 10 րոպե հետո սպանեցին

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներն Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ինչքը չի գնացել իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ հանդիպման։

Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ ցուցարարներն իրենից հանդիպում չեն պահանջել։ Լրագրողի դիտարկմանը, թե՝ դուք կարող էիք ընդառաջ գնալ, քաղաքապետն այսպես արձագանքեց.

«Ձեզ թվում է՝ ես վախենում եմ ու չէի՞ կարող գնալ։ Շատ լավ հիշեցրեցիք, ես գնացի ընդառաջ, նույն պարոն Հակոբ Հակոբյանի հետ հանդիպեցի, ու օգնականիս 10 րոպե հետո սպանեցին ապրիլի 23-ին՝ ընդունելությունս անելուց հետո։ Գնացի ընդառաջ, սպանեցին օգնականիս։ Ի՞նչ եղավ, սպանողը նստե՞ց, հրահրողը ձերբակալվե՞ց, ո՛չ»։

Նա նաև հաստատեց այն տեղեկությունները, որ ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել իրենց ամառանոցում. «Նորմալ է, ժողովուրդ։ Կային սադրանքներ, պետությունն աշխատում է իր բնականոն հունով ու պետք է զսպի թե՛ մեզ, թե՛ մյուս կողմին։ Ոչ միայն՝ մեր կողմը, այլև՝ մյուս կողմն է ԱԱԾ մտել։ Այստեղ պետությունը հստակ իր դերը կատարում է։ Չկան «դաբրոներ»։ Նորմալ եմ վերաբերվում, պետությունը ցույց է տալիս, որ ինքը կարող է քաղաքացուն պաշտպանել»։

Be the first to comment on "Հակոբ Հակոբյանի հետ հանդիպեցի, ու օգնականիս 10 րոպե հետո սպանեցին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ