Պեսկովը կոռեկտ պատասխան է տվել Փաշինյանի վերաբերյալ հարցին. Տ. Բալայան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի կայանա, քանի որ Ռուսաստան է ժամանել Հայաստանի վարչապետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ Դմիտրի Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին:

«Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Մոսկվա է ժամանել ոչ թե Հայաստանի նախագահը, այլ վարչապետը»,- ասաց Բալայանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նա ընդգծեց, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է: «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել և արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է:  Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»,- ասաց Տիգրան Բալայանը:

Be the first to comment on "Պեսկովը կոռեկտ պատասխան է տվել Փաշինյանի վերաբերյալ հարցին. Տ. Բալայան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ