Մխիթարյանը՝ Եվրոպա լիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Օգոստոսի 25-ին Մոնակոյում տեղի կունենա Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Այդ օրը պարզ կդառնա նաև մրցաշարի 2016/17 թվականների լավագույն խաղացողի անունը:ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցանակի համար պայքարելու են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան, ինչպես նաև «կարմիր սատանաներ»-ի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը:Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Եվրոպայի լիգայում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էլ 6 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկու:

Be the first to comment on "Մխիթարյանը՝ Եվրոպա լիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ