Դատախազությունը Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Էրեբունիում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու մասին գործով դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Դատախազության ուղարկած գրավոր պատասխանի մեջ նշվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2018թ. հունիսի 1-ին որոշում է կայացվել Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նույն օրը վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել, և դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

2018 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Նշված դատական ակտով դատարանն արձանագրել է Կ. Օհանյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը և հանգել հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Կ. Օհանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած: Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ մեղադրյալ Կարեն Օհանյանի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում նրան վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին»:

Be the first to comment on "Դատախազությունը Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ