Սպանություն Երեւանի «Ոսկու շուկայում». եւս մեկը վիրավոր է

Հունիսի 2-ին, ժամը 22-ի սահմաններում շտապ օգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ խումբ է մեկնել Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու շուկա», որտեղ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 22:05-ի սահմաններում Նաիրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նույն հասցեից «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1985 թվականին ծնված Արամ Ասատրյանը:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նշված անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է: Եվս մեկը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։Ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Be the first to comment on "Սպանություն Երեւանի «Ոսկու շուկայում». եւս մեկը վիրավոր է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ