Լիլիթ Մակունց. ՀՀ մշակույթի նախարարի կենսագրությունը

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983 թվականին Երեւան քաղաքում: 1990-1999 թվականներին սովորել է Երեւանի 195 միջնակարգ դպրոցում, ապա մինչեւ 2003 թվականը՝ Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Բանասեր է, գերմաներենի մասնագետ: 2003-2005 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեմա՝ ««Ճշմարտություն» եւ «կեղծիք» հասկացությունները ճանաչողական եւ գործաբանական լեզվաբանության դիտանկյունից»): 2015-ի ամռաննն անցել է դիպլոմավորված դասընթաց՝ Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, 2018-ի փետրվարին զբաղեցրել է համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2016-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: 2016-17 թվականներին եղել է ICNC ծրագրի դասախոս։

Մակունցը Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ է, 2004-2012 թվականներին եղել է կուսակցության խորհրդի եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու:

#ԻմՔայլը շարժման հաղթանակից հետո 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հասարակությանը քիչ է հայտնի: Երբ քաղաքացիները փորձում էին հասկանալ՝ վերջինս ի՞նչ կապ ունի մշակույթի հետ, ի՞նչ սկզբունքով է ընտրվել նախարար, Մակունցը ֆեյբուքյան իր էջում իր եւ մշակույթի կապի մասին գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել էր նախարարը:

Նախարարը, կարծես թե, լիովին մտել է աշխատանքային հունի մեջ: Մակունցն օրերս հայտարարեց, որ եթե մշակույթի նախարարությունում չարաշահման դեպքեր լինեն, ինքը խոստանում է հանրությանը տեղյակ պահել դրանց մասին։

Be the first to comment on "Լիլիթ Մակունց. ՀՀ մշակույթի նախարարի կենսագրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ