Դիրքերի պայքար նաև տիկնանց համար

Օրերս հայտնի դարձավ, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է օգնել օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը։

Երեկ՝ մայիսի 17-ին հիմնադրամի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է.«Տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին կայացել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել հիմնադրամի բնականոն գործունեությունը շարունակելու վերաբերյալ»:

Այս հայտարարությունից հետո տարածվեց հաղորդագրություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի գրասենյակի կողմից, որում մասնավորապես նշվում էր, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Խորհրդակցության արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի տիկին Աննա Հակոբյանը:

Փաստորեն Աննա Հակոբյանը փորձել է լրացնել բացը, որը առաջացել էր նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի աշխատանքների ժամանակավորապես դադարեցումից: Սակայն մինչ Աննա Հակոբյանը կսկսի իր աշխատանքները, Ռիտա Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը հայտարարել է իր աշխատանքները վերսկսելու մասին: Սա նշանակում է, որ նախկին առաջին տիկինը և նորանշանակ վարչապետի կինը ինչ որ իմաստով դառնում են մրցակիցներ, քանի որ կատարելու են գրեթե նույն աշխատանքը:

Be the first to comment on "Դիրքերի պայքար նաև տիկնանց համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ