Իսրայելի եւս մեկ նախարար կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի տրանսպորտի եւ հետախուզության նախարար Իսրայել Կացը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ynet-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բարոյական եւ պատմական ոչ մի պատճառ չկա «հայկական Հոլոքոստը չճանաչելու համար»:

«Էրդողանը փորձում է Իսրայելի նկատմամբ լարվածությունը եւ սադրանքները ավելացնել: Նա «Մուսուլման եղբայրների» անդամ է եւ Իսրայելին գաղափարական թշնամին է», — ավելացրել է Կացը:

Ավելի վաղ Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բեննետը կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Նա նշել էր, որ Գազայի հատվածի ներկա իրավիճակի հետ կապված Թուրքիան Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ կանչում :

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իսրայելի հյուպատոսին առաջարկվել է ժամանակավորապես լքել երկիրը

Be the first to comment on "Իսրայելի եւս մեկ նախարար կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ