Գորիսի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հ Հ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` այսօր աշխատանքից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը։  Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։

Հիշեցնենք, որ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին Գորիսում նախորդ տարվա մարտի 8-ին տեղի ունեցած հայտնի աղմկահարույց միջադեպից հետո, ապա նա դարձյալ վերականգնվել էր պաշտոնում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին: Փաստորեն, սա Գևորգ Ազիզյանի երկրորդ ազատումն է Գորիսի ոստիկանապետի պաշտոնից:

Be the first to comment on "Գորիսի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ