Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «The Times of Israel»-ը:

«Ես դիմել եմ Կնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար», — ասել է Բեննետը:

Նա նշել է, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»:

Նախարարը Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց, ինչպես նաեւ խնդրել է վարչապետին կառավարությունում քննարկել Սիրիայում քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչումը:

Be the first to comment on "Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ