Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել նաև պատգամավոր Արմեն Բաբայանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բաբայանը մայիսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հայտարարության մեջ:

Արա Բաբլոյանն ստորագրել է նաև ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրությունում:

Be the first to comment on "Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ