Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է. Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողներին Արցախ է տարել

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը բողոք է հայտնել արտասահմանցի լրագրողների Արցախ այցի կապակցությամբ:

Երեկ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հիմա Արցախում է եւ մեծ մամուլի ասուլիս է տալու: Դրան մասնակցելու համար Արցախ են մեկնել արտասահմանյան ազդեցիկ լրատվամիջոցների լրագրողները, ովքեր վերջին օրերին ակտիվորեն լուսաբանում են Հայաստանի իրադարձությունները:Արտասահմանցի լրագրողները բազմիցս գնացել են Արցախ, բայց ամեն անգամ խնդիրների էին բախվում Բաքվի հետ: Մի օր այս աբսուրդ իրավիճակը պետք է վերացվի: Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մեծ մամուլի ասուլիսի ժամանակ դա կարող է անել: Այսօր Արցախը, Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը տոնում են Շուշիի ազատագրման օրը:Ավելի ուշ Հաջիեւը ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է, որ Financial Times, Associated Press, Agence France լրատվամիջոցները պաշտոնական նամակով դիմել են Ադրբեջանի ԱԳՆ՝ թույլտվություն խնդրելով այցի համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն իբր թույլատրել է:

Be the first to comment on "Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է. Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողներին Արցախ է տարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ