ՀԱՀ-ում հանքի սեփականատեր ընկերությունը ավելի քան 50 կնոջ աշխատանքից հեռացրել է ՝ հագուստը հանելուց հրաժարվելու համար

 

ՀԱՀ-ում Sibanye Gold ընկերությունը, որը հանքի սեփականատեր է, աշխատանքից հեռացրել է ավելի քան 50 կնոջ, որոնք հրաժարվել են հանել հագուստը՝ միջոցառում, որով ղեկավարությունը կանխում է  հանքափորերին սնունդ հասցնելու ապօրինի փորձերը, հայտնում AFP-ն։Կանայք, որոնք հրաժարվել են այդ ինտիմ զննումից, ենթարկվել են հարձակման, նրանց ձեռնաշղթա են կապել, հանցագործների նման, հավաստիացնում է Հանքափորեի ազգային միությունը, նշելով , որ 52 կին աշխատանքից հեռացվել է։ «Անընդունելի ու ցավալի է այն, ինչ իրենց թույլ են տալիս Sibanye Gold Cooke Operations ընկերության անվտանգության աշխատակիցները։ Դա մարդու իրավունքների խախտում է, ու մարդկային արժանապատվության նվաստացում»,- նշվում է միության հայտարարության մեջ։Ընկերությունից հաստատել են աշխատանքից հեռացնելու փաստը, սակայն նշել, որ խոսքը 45 կանանց մասին է։

Be the first to comment on "ՀԱՀ-ում հանքի սեփականատեր ընկերությունը ավելի քան 50 կնոջ աշխատանքից հեռացրել է ՝ հագուստը հանելուց հրաժարվելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ