Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դի. shamshyan.com

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի մահվան փաստով։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աղբյուրը հայտնում է, որ ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։

Be the first to comment on "Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դի. shamshyan.com"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ