Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերթսի հետ լուսանկար է հրապարակել

 

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը և լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Մխիթարյանն այդ լուսանկարը հրապարակել է «Instastory» բաժնում` հիշատակելով հոլիվուդյան դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմը: Սանտա-Կլարայի «Լեվայս» մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել նաև անձամբ Ջուլիա Ռոբերտսը: Հիշեցնենք` այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել էր՝ 2։1։ Հաջող հարվածներից առաջինն իրացրել էր հենց Մխիթարյանը:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերթսի հետ լուսանկար է հրապարակել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ