«Գահերի խաղ» Հայաստանում և Ադրբեջանում. Euractiv

Եվրոպական Euractiv պարբերականում հրապարակվել է բուլղարացի լրագրող Գեորգի Գոտևի հոդվածը, որում լրագրողը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների համեմատության ու երկու երկրների նախագահների իշխանավարման հավանական շարունակության մասին:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարեց նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, դրանք նշանակվեցին ապրիլի 11-ին: Ոչ ոք կասկած չունի, որ Ալիևը ևս մեկ ժամկետով կվերընտրվի: Իսկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. սահմանադրական փոփոխություններ մտցրեց՝ վարչապետի լիազորությունների ընդլայնման մասին, և, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդ շաբաթ»,- գրում է Գոտևը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Պարբերականը նշում է, որ Ալիևը պաշտոնում մնալու իր ցանկությունը քողարկում է Հայաստանի հետ փխրուն հարաբերություններում անկանխատեսելիությունից խուսափելու համար:

Գոտևի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գոյություն ունեն կաշառակերության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրներ, որոնք այդ երկու երկրներին հեռացնում են ժողովրդավարությունից:

Be the first to comment on "«Գահերի խաղ» Հայաստանում և Ադրբեջանում. Euractiv"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ