Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրաժարվել են հարսանեկան նվերներից

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացու, ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը խնդրել են հանրությանը հարսանեկան նվերներ չուղարկել իրենց: Դրա փոխարեն բոլոր ցանկացողներին առաջարկվել է գումար ուղարկել բարեգործական կազմակերպություններին: Համապատասխան հայտարարությունը նրանց անունից հրապարակել է Քենսինգթոնյան պալատը, հաղորդում է The Guardian-ը:

Հայտարարությունում փեսացուն ու հարսնացուն խնդրում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նշել տոնը, ներդրում անել նշված 7 բարեգործական հիմնադրամներից մեկում:

Ընդ որում՝ Քենսինգթոնյան պալատում ընդգծել են, որ իրենք որևէ պաշտոնական հարաբերություն չունեն այս կազմակերպությունների հետ:

Զույգն ընտրել է հիմնադրամներ, որոնք զբաղվում են խնդիրներով, որոնց հանդեպ իրենք անտարբեր չեն՝ ներառյալ սպորտը, կանանց իրավունքների համար պայքարը, շրջակա միջավայրի ու ծովափների խնամքը, անօթևանների կյանքը, ՄԻԱՎ-ը և զինված ուժերը:

Հիշեցնենք, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին, որը գահի ժառանգորդների թվում 5-րդն է, պատրաստվում է գարնանը հրաժեշտ տալ չամուսնացած տղամարդու կարգավիճակին ու կյանքը կապել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ:

Be the first to comment on "Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրաժարվել են հարսանեկան նվերներից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ