Ռեփեր Gucci Mane-ը նոր Ferrari է ձեռք բերել 600 հազար դոլարով

Վայ, այս ռեփերները։ Սկզբում նրանք փող չունեն, ապրում են աղքատության մեջ, երազում հարստության մասին, իսկ հետո հարստանում են մի քանի երգերի շնորհիվ ու արդեն անցնում շվայտ կենսակերպի։ Չնայած, դա բնական երևույթ է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն շքեղ մեքենան, որը ձեռք է բերել ռեփեր Gucci Mane-ը։ Երաժիշտը գնել է 2018-ի նորագույն Ferrari 812 Superfast մեքենա, որը 600 հազար դոլար արժե։

TMZ-ը գրում է, որ մեքենան սկսել են արտադրել անցած տարեվերջից, իսկ այն ձեռք բերելու համար աշխարհի մեծահարուստները ստիպված են հերթ կանգնել։ Ու սպասել․․․ երեք տարի, այնքան մեծ է հերթն ու այնքան շատ են այդ մեքենան գնել ցանկացողները։ Բայց ռեփերը մեքենան ստացել է իր պատվերից ընդամենը 24 ժամ հետո։ Թե որքան է նա վճարել՝ չեն հայտնում։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "Ռեփեր Gucci Mane-ը նոր Ferrari է ձեռք բերել 600 հազար դոլարով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ