Արևելյան խաչապուրի՝ նուրբ պանրով և խաշած ձվով

Image result for xachapuri

Բաղադրիչներ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Խմորի համար

1 Կեֆիր – 2 բաժակ
2. Աղ – 1 թ/գ
3. Շաքարավազ – 1 թ/գ
4. Սոդա – 1 թ/գ
5. Բուսայուղ – 2 ճ/գ
6. Ալյուր – 4-5 բաժակ

Միջուկի համար

1. Պինդ պանիր – 150 գ
2. Խաշած ձու – 5 հատ
3. Սխտոր – 5 ատամիկ
4. Կանաչի – 1 փունջ
5. Մայոնեզ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել կեֆիրը, աղը, շաքարավազը, սոդան, բուսայուղը, այլուրը, լավ խառնել:

2. Պանիրը և ձուն քերել խոշոր քերիչով, ավելացնել մանրացրած սխտոր, կանաչի, մայոնեզ, լավ խառնել:

3. Խմորը բաժանել մասերի: Յուրաքանչյուր մասից բլիթ գրտնակել, ավելացնել միջուկը, եզրերը կպցնել:

4. Նորից գրտնակել: Ինչքան բարակ ստացվի խաչապուրին, այնքան ավելի համեղ: Տապակել խաչապուրիները չոր տապակի մեջ, միջին կրակի վրա, մինչև խաչապուրիները ոսկեգունեն:

5. Պատրաստի խաչապուրիները պատել կարագով և մատուցել:

Be the first to comment on "Արևելյան խաչապուրի՝ նուրբ պանրով և խաշած ձվով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ