ԱՄՆ-ում կինը ցատկել է ավտոմեքենայի տակ՝ փրկելով անծանոթ երեխային

 

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Բրիջպորտ քաղաքի բնակչուհի Շանտա Ջորդանը փրկել է անծանոթ երեխայի կյանքը՝ բրդելով տղային նրա վրա սլացող ավտոմեքենայից և իր վրա վերցնելով հիմնական հարվածը:

NBC4I-ի հաղորդմամբ՝ երեխան լուրջ վնացվածքներ է ստացել, սակայն շնորհիվ կնոջ ջանքերի ողջ է մնացել: Սկզբից նրան ոտքերի անդամահատում է սպառնացել, սակայն ժամեր տևած վիրահատությունից հետո վերջույթը հաջողվել է փրկել:

«Եթե կինը չխառնվեր, ավտոմեքենան կսեղմեր երեխային, և նա, ամենայն հավանականությամբ, կմահանար», — ասել է քաղաքային ոստիկանության ղեկավար Ա. Ջ. Պերեսը:

Նշվում է, որ այժմ կինը գտնվում է հիվանդանոցում, սակայն դուրս գրվելուց հետո նրան սպասվում է քաջության համար պարգև:

Be the first to comment on "ԱՄՆ-ում կինը ցատկել է ավտոմեքենայի տակ՝ փրկելով անծանոթ երեխային"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ