Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ԼԱ Գելեքսիի հետ ընկերական խաղում (տեսանյութ)

 

ԱՄՆ-ի շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ: Մանկունիացիները 5:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել, իսկ անգլիական թիմի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք՝ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին, իսկ գոլը հեղինակել է հանդիպման 67-րդ րոպեին :Մանկունիացիների կազմում խփած գոլերով աչքի են ընկել նաև Մարուան Ֆելայնին, Ֆորսու-Մենսան և Մարկուս Ռեշֆորդը, որը դուբլ է ձևակերպել:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ԼԱ Գելեքսիի հետ ընկերական խաղում (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ