Սելենա Գոմեսի ընկերուհու մոտ դեպրեսիա է սկսվել երգչուհուն իր երիկամը փոխպատվաստելուց հետո

Անցած տարվա աշնանը Սելենա Գոմեսը երիկամի փոխպատվաստմանվիրահատության էր ենթարկվել։ Նրա դոնորն էր դարձել ընկերուհին՝ Ֆրանսիա Ռայսը։

Երգչուհու մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կարմիր գայլախտ, դրա համար էլ վիրահատական միջամտությունը ծայրահեղ անհրաժեշտ էր։ Սելենան, որը կարծես հերթական անգամ բաժանվել է Ջասթին Բիբերից, հիմա իրեն լավ է զգում, իսկ ահա նրա 29-ամյա ընկերուհու մոտ, ի տարբերություն 22-ամյա երգչուհու, դեպրեսիա է սկսվել։

Նա ոչ միայն երկար ժամանակ է ապաքինվել (վիրահատությունից հետո Ֆրանսիայի փորի մասում բավականին մեծ սպի էր մնացել), այլև լուրջ հոգեբանական խնդիրներ ուներ։ Ռայսան ասում էր, որ վիրահատությունից հետո այլևս ախորժակ չուներ ու չէր ուզում ոչ ուտել, ոչ խմել։

«Սոցիալական աշխատողը, որին ես հարցրեցի, թե ինչ հետևանքներ կարող եմ ակնկալել, ասել էր, որ ինձ համար հեշտ չի լինելու, քանի որ ես զրկվելու եմ մի բանից, որը հենց ինձ էլ է պետք։ Իսկ Սելենան ստանալու է այն, ինչ իրեն պետք է, դրա համար էլ նա ավելի արագ է ապաքինվելու։ Ու այդպես էլ եղավ։ Ես դեպրեսիայի մեջ ընկա։ Վերականգնումը շատ ծանր էր։ Ես չէի կարողանում ակտիվ կենսակերպ վարել»,- մեջբերել է աղջկան Billboard-ը։

Be the first to comment on "Սելենա Գոմեսի ընկերուհու մոտ դեպրեսիա է սկսվել երգչուհուն իր երիկամը փոխպատվաստելուց հետո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ