Իրինա Շեյքը, Կլաուդիա Շիֆերը, Դոնաթելա Վերսաչեն եւ այլք՝ բրիտանական Vogue-ի երեկույթին

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իրինա Շեյքը, Կլաուդիա Շիֆերը, Դոնաթելա Վերսաչեն եւ այլ աստղեր ներկա են գտնվել բրիտանական Vogue-ի երեկույթին՝ Լոնդոնում։ Երեկույթը նվիրված էր բոլոր այն կանանց, որոնք հայտնվելու են ամսագրի ապրիլյան համարում։

Այս ամենի մասին տեղեկանում ենք ռուս մոդելի Instagram-ից, որտեղ նա մի քանի լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել։ Դատելով դրանցից՝ Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը պարբերականի ապրիլյան համարում կներկայացնի Իրինա Շեյքին, Դոնաթելա Վերսաչեին, Կլաուդիա Շիֆերին, Ռիտա Օրային, Ջորջան Դանին եւ շատ այլ մոդելների։

«Թագուհիները միասին։ Ինչպիսի գիշեր Լոնդոնում՝ Vogue-ի ապրիլյան համարի կանանց միջավայրում»,-նկարի ու տեսանյութի նկարագրությունում գրել է Իրին։

Be the first to comment on "Իրինա Շեյքը, Կլաուդիա Շիֆերը, Դոնաթելա Վերսաչեն եւ այլք՝ բրիտանական Vogue-ի երեկույթին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ