Կոտայքի մարզում եղբայրը 20-ամյա եղբորը հայտնաբերել է ծառից կախված և փրկել նրա կյանքը

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայից Աբովյանի բժշկական կենտրոն այսօր՝ ժամը 01:30-ի սահմաններում անգիտակից վիճակում մի երիտասարդ տղա է տեղափոխվել:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ բացատրություն տալու: Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 20-ամյա Արմեն Աբրահամյանն է, ում իրենց այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը՝ 25-ամյա Արթուր Աբրահամյանը, ով էլ կարողացել է փրկել նրան: Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարածի գործը դատարանում էր՝ բնակարանային գողության փաստով։

Be the first to comment on "Կոտայքի մարզում եղբայրը 20-ամյա եղբորը հայտնաբերել է ծառից կախված և փրկել նրա կյանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ