Քիմ Քարդաշյանը ներկայացնում է նոր՝ You Kiddin’ Me մանկական շոու

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Նա ոչ միայն հեռուստաաստղ է, ոչ միայն օծանելիքի ու հագուստի սեփական ապրանքանիշն ունի, այլեւ նոր նախագծի պրոդյուսեր է։ Խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է, որը, ինչպես գրում է People պարբերականը, շատ շուտով կգործարկի իր նոր տեսանախագիծը, որը հնարավոր կլինի տեսնել միայն Facebook հարթակում։

Շոուն կոչվելու է You Kiddin’ Me: Հայտնի մարդկանց երեխաներն իրենց աստղային ծնողներին ասելու են, թե ինչ պետք է նրանք անեն, մի խոսքով՝ շոուի նպատակն է ցույց տալ, թե ինչ ու ինչպես է տեղի ունենում հոլիվուդյան աստղերի ընտանիքներում։

Facebook-ի բաժանորդները կկարողանան մեկնաբանությունների միջոցով խորհուրդներ տալ, թե աստղային ինչ ընտանիքների հյուրընկալվի շոուն ու ինչ անի այնտեղ։


«Ես իմ փորձից գիտեմ, որ երեխաները շատ հաճախ այս կամ այն հարցով իմաստուն որոշումներ են կայացնում, նրանց հետեւելը զվարճալի կլինի»,- հայտնում է Քիմը։

Առաջին եթերաշրջանը 10 դրվագից է բաղկացած լինելու։ Շոուի թողարկման օրը դեռ չեն հայտնում։

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանը ներկայացնում է նոր՝ You Kiddin’ Me մանկական շոու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ